Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Մյունխենում և Քաբուլում ահաբեկչական հարձակումները, որոնք խլել են տասնյակ մարդկային կյանքեր՝ գրում է The New York Daily News-ը:
Կիրակի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին պապը կոչ է արել միանալ աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված աղոթքներին: «Դժվարությունները մթագնում են խաղաղության և ապահովության հեռանկարները, բայց մեր աղոթքները չպետք է դադարեն. հակառակը` պետք է ավելի հաստատուն դառնան»,- ասել պոնտիֆիկոսը: